copy image url
Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 23:03 23-07-2023

Ռոստովի մարզում մեքենան բախվել է ծառին. զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են

Հուլիսի 23-ին, ժամը 21։10-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել է (Գ. Գ., ծնված 2015 թ. և Գ. Կ., ծնված 1979 թ․), իսկ Ա. Գ.-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է Ռոստով քաղաքի ԲԿ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են:

Ամենից շատ դիտված