Ներքին 3 տարի առաջ - 15:51 22-07-2023

Ո՞վ է Արցախի ԱԺ-ի պահանջի իրական շահառուն. Կարեն Հեքիմյան

«Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2023թ փետրվարի 8-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իլյիչով Պյոտրն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա:

Այսօր Արցախի ԱԺ-ն դիմեց ՀՀ-ին, խնդրելով
անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար:
Ի՞նչ է փոխվել 2023թ փետրվարի 8-ից և արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտի պահանջը համաձայնեցված է ռուսական կողմի հետ:

Եթե Ստեփանակերտի և Մոսկվայի միջև առկա լիներ համաձայնություն, ապա վերջինս ինչ-որ կերպ հանրայնորեն կտեղեկացներ դրա մասին իլյիչովպյոտրների, զախարովամարիաների կամ, գոնե՝ Զատուլին Կոնստանտինի շուրթերով: Ավելին՝ տրամաբանորեն դա կարվեր մինչև Արցախի ԱԺ-ի ՀՀ-ին դիմելը: Սակայն, թեմային վերաբերող վերջին՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը հակասող, հայտարարությունը հնչել է 2023թ փետրվարի 9-ին Իլյիչով Պյոտրի կողմից:

Մեծ հաշվով, քաղաքական իմաստով, 2023թ փետրվարի 9-ից այս կողմ տարածաշրջանում էական փոփոխություններ չկան: Ռուս խաղաղապահները Արցախում շարունակում են ծառայությունը, Աղդամում անխափան գործում է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, ուժի մեջ է Իլյիչով Պյոտրի ասածն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա: Այդ դեպքում, ո՞վ է Արցախի ԱԺ-ի այսօրվա պահանջի իրական շահառուն:

Ռուսաստանի իշխանական բուրգը երբեք (մանավանդ՝ այժմ) միատարր չի եղել: Կրեմլի տարբեր առանձնասենյակներում այս կամ այն խնդրի շուրջ ինքնուրույն քաղաքականություն է մշակվում և իրականացվում: Ի վերջո, հաղթում է առանձնասենյակներից մեկի պաշտոնյան: Կարծում եմ՝ այդպես եղավ 2018թ, երբ Սարգսյան Սերժ-Փաշինյան Նիկոլ հակամարտությունում հաղթեց Կրեմլի՝ Փաշինյան Նիկոլին ուղորդող պաշտոնյան:

Այժմ նույնն է: Եթե Իլյիչով Պյոտրն ասում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, ապա վստահ եղեք, որ Կրեմլում կա մեկ այլ առանձնասենյակ, որտեղ նստած, ենթադրենք՝ Պետրով Իլյիչն ասել է, որ առկա է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտությունը:

Դե, Հայաստանն էլ պետք է «վազվզի» Իլյիչով Պյոտրի և Պետրով Իլյիչի առանձնասենյակներով ու դրանցից մեկին հաղթանակ ապահովվի: Ի դեպ, վերջիններիս համար հաղթանակի գինը կարևոր չէ, քանզի վճարողն իրենք չենվ»:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ