Դանիայում Իրաքի դեսպանատան մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ղուրանի այրմամբ
copy image url

Դանիայում Իրաքի դեսպանատան մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ղուրանի այրմամբ

Արտաքին 1 տարի առաջ - 13:44 22-07-2023
Կոպենհագենում Իրաքի դեսպանատան շենքի մոտ նախօրեին տեղի է ունեցել ակցիա՝ Ղուրանի այրմամբ։ «Դանիական հայրենասերներ» ծայրահեղական խմբավորման անդամները կազմակերպել են մահմեդականների Սուրբ գրքի ցուցադրական այրումը։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։
Ավելի վաղ Իրաքը արձագանքել էր Շվեդիայում տեղի ունեցած նմանատիպ միջադեպին և դիմել Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ խնդրելով շտապ հանդիպում անցկացնել Ստոկհոլմում՝ Ղուրանի պղծման պատճառով։

Շվեդիայի ոստիկանությունը հունիսի 28-ին՝ մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի առաջին օրը, թույլ էր տվել բողոքի ակցիա անցկացնել Ստոկհոլմի գլխավոր մզկիթում: Իրաքցի փախստականը, ի նշան բողոքի, պոկել էր գրքի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա մեջը խոզապուխտ լցրել ու այրել։