Ներքին 3 տարի առաջ - 20:43 21-07-2023

Արթուր Դավթյանը մերժել է պաշտոն ստանձնելու՝ իշխանությունների առաջարկը

Իմ պաշտոնավարման ավարտից հետո ես Արցախ շատ եմ մեկնել, մի քանի անգամ եմ Արցախում եղել, մշտապես եմ պատրաստակամություն հայտնել իմ ծառայությունները մատուցել Արցախին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հարցին՝ մամուլում հրապարակումներ կային, թե նա պատրաստվում է ստանձնել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, ի՞նչ եղավ, Դավթյանը պատասխանեց.

«Պաշտոնն էական չէր իմ համար, ամենատարբեր քննարկումներն են եղել։ Բայց հավատացնում եմ, Արցախի ժողովրդին ծառայելու համար այսօր միայն գլխավոր դատախազի կամ այլ պաշտոնը չէ, որ կարևոր է»։

Դավթյանն ասաց, որ իշխանության կողմից եղել են առաջարկներ պաշտոն զբաղեցնելու, բայց ինքը դրանք չի ընդունել։

«Ես այսօր ՀՀ պարզ քաղաքացի եմ՝ կանգնած իմ ազգի մեջ», - ասաց Դավթյանը։

Նշենք, որ Արթուր Դավթյանը Մյասնիկյանի արձանի մոտ է և մասնակցում է ի աջակցություն Արցախի հրավիրված բողոքի ակցիային։ «Ես չեմ կարծում՝ ստեղծված իրավիճակը մեկ օրվա կամ մեկ գործողության կամ մեկ անգործության արդյուքն է։ Պատճառների մասին շատ կարելի է խոսել»,- ասաց Դավթյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին։

Ըստ նրա՝ խնդիրը չպետք է պատճառները վերլուծելը կամ քննադատական խոսք ասելը լինի։ «Մենք այսօր ուղղակի պետք է կանգնենք և մեր համազգային հստակ դիրքորոշումն արտահայտենք։ Դիրքորոշում 1՝, որ ՀՀ-ում և Արցախում ապրող բնկաչությունը մեկ ազգ են, և բոլոր հարցերում լինելու են կողք կողքի։ Եվ դիրքորոշում 2-րդ՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար