Ներքին 3 տարի առաջ - 16:00 18-07-2023

Ինչո՞ւ է 1 շաբաթ ժամանակ կորցնում, մենք լրիվ սովի կմատնվենք. Արցախում վիճակը ծանր է

Մենք հիմա այնպիսի անելանելի վիճակում ենք, որ չենք կարողանում ինչ-որ քայլ գնահատենք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Աննա Մանգասարյանը՝ խոսելով Արցախում տեղի ունեցողից։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի նստացույց անողներին։ Հարությունյանը դիմեց միջազգային հանրությանը և ասաց, որ հույս ունի՝ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ, հանցավոր քայլերը խրախուսելուց։

Մանգասարյանը խոսելով իրենց նախագահի որոշումից՝ միանալ նստացույց անող քաղաքացիների, նկատեց. «Այն, որ նախագահը չի դիմել Հայաստանի իշխանություններին, դիմել է բոլորին, բացի Հայաստանի իշխանություններից, դա նորմալ քաղաքացիների մոտ զարմանք է առաջացրել և անհասկանալի է»։

Մանգասարյանը ընդգծեց, որ արցախցիները չեն կարծում, թե նախագահը մեկ շաբաթ նստացույցով կարող է ինչ-որ արդյունք գրանցել։

«Եթե ինչ-որ մի բան պետք է արվի, ինչո՞ւ պետք է մի շաբաթ ուշացվի։ Ինչ պետք է արվի, ինչու չեն ժողովրդի հետ հստակ խոսում, որ ժողովուրդը հասկանա՝ ինչ է կատարվում»,- սրտնեղեց մեր զրուցակիցը։

Արցախի բնակիչն ունի մտավախություն. «Ինչու է մեկ շաբաթ ժամանակ կորցնում, մի շաբաթից մենք լրիվ սովի կմատնվենք, անտանելի , անհասկանալի անորոշ վիճակ է Արցախում»։

Խոսելով Արցախի սոցիալական վիճակից մեր զրուցակիցն ասաց, որ ոչ մի բան այս պահին Արցախում չկա. «Մենք ամեն ինչի կարիք ունենք, տրանսպորտ չկա, գյուղից քաղաք ոչ մի բան չի կարողանում մտնի, խանութները դափ-դատարկ է։

Մարդկանց բարոյահոգեբանական վիճակի մասին լավ է չխոսենք, չենք կարողանում իրար աչքերի նայենք բոլորի մոտ ագրեսիա, անորոշ վիճակ է։ Ամեն մարդ ցանկանում է իր երեխայի օրվա հացի խնդիրը լուծի, չի կարողանում, մարդ կա ձեթ չունի, որ կարողանա հաց սարքի»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան