Փաշինյանն այցելել է պետական աջակցությամբ Մասիսում հիմնված խելացի անասնագոմ

Ներքին 1 տարի առաջ - 10:42 18-07-2023
Մասիսում՝ գյուղացիական տնտեսություններից մեկում, պետական աջակցությամբ հիմնվել է խելացի անասնագոմ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելության շրջանակում այցելել է անասնագոմ, ֆերմերները ներկայացրել են ծրագրի առավելություններն ու արդյունավետությունը:

«Այցելեցի Մխչյան գյուղի տարածքում բացված ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արտաշատի հաշվառման քննական բաժանմունք, ծանոթացա քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Հարակից տարածքում մասնավորի կողմից կառուցվել է ավտոշուկա: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն դոլար»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Փաշինյանը: