Արտաքին 3 տարի առաջ - 15:30 15-07-2023

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի սպանությունները։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Հաղորդում է, որ սպանությունները նախապատրաստել էին Параграф-88 նեոնացիստական խմբի անդամները՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարությամբ։

«Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քննչական կոմիտեի և ներքին գործերի նախարարության հետ միասին կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Russia today հեռուստաալիքի և «Россия Сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության նախապատրաստումը։ Ըստ տեղեկությունների՝ նախապատրաստվում էր նաև Քսենյա Սոբչակի սպանությունը»,- հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԴԾ-ն մինույն ժամանակ հայտնել է, որ հուլիսի 14-ին Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամները, որոնք «հետախուզություն են իրականացրել ոտնձգության օբյեկտների աշխատանքի և բնակության հասցեներում»։ Հայտարարության համաձայն՝ քնչական գործողությունների ընթացքում նրանք հաստատել են, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարությամբ նախպատրաստել են սպանությունները՝ յուրաքանչյուր սպանության համար մեկուկես միլիոն ռուբլու պարգևի դիմաց

Նշվում է, որ հետաքննական գործողությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավել են Կալաշնիկով ինքնաձիգ, դրա համար նախատեսված 90 փամփուշտ, դանակներ, կաստետներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, շևրոններ և դրոշներ՝ նացիստական խորհրդանիշներով, նացիստական գրականություն, ինչպես նաև կապի սարքավորումներ ու համակարգիչներ՝ հանցավոր մտադրությունները հաստատող տեղեկություններով։ Քննչական կոմիտեն նախատեսում է ձերբակալվածների դեմ ծայրահեղական և ահաբեկչական երանգավորումներով քրեական գործեր հարուցել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը