Արտաքին 3 տարի առաջ - 13:30 03-07-2023

Ղրիմի ղեկավարի նկատմամբ մահափորձ է իրականացվել, ՌԴ ԱԴԾ-ն կանխել է

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձ է իրականացվել, սակայն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը հաջողվել է կանխել այն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Коммерсантъ պարբերականը։

Հաղորդվում է, որ ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու, ով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից: Ռուսական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ նա ծրագրել է պայթեցնել Սերգեյ Ակսյոնովի մեքենան։

Ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ով Ուկրաինայի տարածքում հետախուզադիվերսիոն գործունեության դասընթաց է անցել։

Հրապարակված տեսանյութում տղամարդն ասում է, որ իրեն հավաքագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2022 թվականի դեկտեմբերին։ «Ես հանձնարարություն եմ ստացել գնալ Ղրիմ՝ Սիմֆերոպոլ»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է նաև, որ ինքը աշխատանք է գտել քաղաքում և սպասել է հետագա հրահանգների։ Նա պետք է ականապատեր մեքենան և այն դներ Ղրիմի ղեկավարի ավտոշարասյան ճանապարհին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը