Արտաքին 3 տարի առաջ - 20:00 14-07-2023

Պուտինին չի հաջողվել պառակտել ՆԱՏՕ-ն. Քիրբի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սպիտակ տան Ռազմավարական հաղորդակցությունների ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակները ձախողվել են, նրան չի հաջողվել պառակտել ՆԱՏՕ-ն։ Այս մասին Քիրբին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

Քիրբին ընդգծել է՝ Ուկրանայի դեմ պատերազմում Պուտինի ռազմավարական նպատակները ձախողվել են։ Նրա խոսքով՝ Պուտինը ցանկանում էր երկրի երեսից ջնջել Ուկրաինան որպես անկախ պետություն, ինչպես նաև վերացնել Զելենսկու վարչակազմը։ «Նա ցանկանում էր հպատակեցնել Ուկրաինան և այն Ռուսաստանի կազմում գավառ դարձնել։ Եվ նրան սրանցից ոչ մեկը չհաջողվեց»,- նշել է նա։

Ամերիկացի պաշտոնյան նշել է նաև, որ Պուտինին չի հաջողվել բաժանել Արևմուտքը, պառակտել ՆԱՏՕ-ն և ցույց տալ, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև անմիաբանություն կա։ Նա այս համատեքստում հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն դառնում է ավելի ուժեղ, և ևս երկու երկիր պատրաստվում է միանալ դաշինքին։

«Եվ սա իսկական վկայություն է ոչ միայն Պուտինի գործունեության, այլ նաև համաշխարհային ասպարեզում նախագահ Բայդենի ղեկավարության », - ասել է նա։

Քիրբին նաև խոստացել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինայի անվտանգության ապահովմանը՝ նախքան երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին։ «Ես չեմ կարող ձեզ կոնկրետ ժամկետներ ասել, բայց մինչ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալն ընկած ժամանակահատվածում, ըստ էության, այսօրվանիցանվտանգության այս պարտավորությունները կշարունակվեն»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ