Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:01 14-07-2023

Տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստին մասնակցել են Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և այլ շահագրգիռ գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարզպետարանների կողմից 2022թ․ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաների կրթական իրավունքի իրացման հետ կապված խնդիրները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գործընթացները և այլ ընթացիկ հարցեր։

Ընդգծելով միջգերատեսչական և այլ կառույցների հետ համագործակցության դերը երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում՝ նախարարի տեղակալ Ստեփանյանը առանձնահատուկ շեշտել է երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացում ընդգրկված մարմինների շարունակական կատարելագործման, արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Մարզպետարանների պատասխանատուները խոսել են 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների և ծրագրերի մասին․ երեխաների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքների ապահովման, ընտանեկատիպ այլընտրանքային խնամքի ծառայությունների շրջանակների ընդլայնման, կրթական և առողջապահական որակյալ ծառայությունների տրամադրմանն առնչվող հարցերի շուրջ։
Հանձնաժողովին ներկայացվել է նաև հանձնաժողովին կից ստեղծված շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաների կրթական իրավունքի իրացման աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքները, վերհանված խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ Հատուկ ընդգծվել է երեխաների կողմից բարձրաձայնված խնդիրները և դրանց հրատապ լուծման կարևորությունը։
Ներկաները ևս մեկ անգամ շեշտել են պետական միասնական քաղաքականության, շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցության, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալիզացման, այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման կարևորությունը երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Նիստը կայացել է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից