Ներքին Միտք 3 տարի առաջ - 21:23 13-07-2023

Այսօր երեխաներս սոված են քնել․ տանը իհարկե ճաշ կար պատրաստած, բայց հաց չկար

Ֆեյսբուքյան օգտատեր Լիանան, ով Ստեփանակերտից է, իր էջում գրել է.

«Այսօր երեխաներս սոված են քնել, մամա հաց եմ ուզում, մամա սոված եմ, տանը իհարկե ճաշ կար պատրաստած, բայց հաց չկար, շուտ էր վերջացել, ու չկար ոչ թե նրա համար որ գումար չկար, այլ որ խանութներում հաց չկար, ալյուր կա, հաց թխում են, բայց վառելիք չկա, որ խանութներին բաժանեն, իսկ տրանսպորտը ժամով է աշխատում։ Երբեք չեմ պատկերացրել, որ երբևէ ականատեսը կլինեմ այս ամենի, կանցնեմ այն ամենի միջով, ինչը փոքրուց աղոտ հիշում եմ, դժվար մանկություն եմ ունեցել, և միշտ աշխատել եմ որ գոնե երեխաներս այդ ամենով չանցնեն, բայց արի ու տես, որ ամեն ինչ չէ, որ քեզնից է կախված։
Իհարկե, եթե ես էլ թողնեի Արցախը, լավ ու ապահով կյանքի հետևից վազեի, վստահ եմ՝ ավելի լավ ապրուստ կլիներ, բայց առանց հայրենիք ես ով կլինեի....

Եթե ժամանակը հետ տան և ընտրության հնարավորություն տրվի, ես նորից առանց մտածելու կընտրեի իմ ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Երանելի կլիներ չէ, որ Արցախը միանար Մայր Հայաստանին, ասում են երազանքները չեն բարձրաձայնում, որ կատարվի, իսկ ես ուզում եմ ամբողջ ուժով գոռալ որ երազում եմ իմ ծննդավայր Արցախը միանա իմ հայրենիք Հայաստանին։

Գիտեմ այդ օրը գալու է, Աստված արդար է, իսկ արդար գործը օրհնված է»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի