Ներքին 3 տարի առաջ - 12:38 12-07-2023

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այն ներկայացրել էր Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը։

Որպես միջնորդության հիմք՝ Գրիգորյանը դատարանում նշեց, որ Սահմանադրական դատարանում ներկայում քննվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ։

Նա նշեց, որ վարույթը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու անհնարինությունը, սակայն այս դեպքում դա բացակայում է։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար