ԵՄ-ին անդամակցելու հարցում Վաշինգտոնը շարունակում է աջակցել Անկարային. Սալիվան
copy image url

ԵՄ-ին անդամակցելու հարցում Վաշինգտոնը շարունակում է աջակցել Անկարային. Սալիվան

Արտաքին 1 տարի առաջ - 17:15 11-07-2023

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցում Վաշինգտոնը շարունակում է աջակցել Անկարային։ Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Սալիվանն ասել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ին Թուրքիայի և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը փոխկապակցված չեն։ Նրա խոսքով՝ նախկինում նույնպես ԱՄՆ-ն կողմ էր Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների խորացմանը։

«ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ է, իսկ ԵՄ-ն՝ ԵՄ։ ԱՄՆ-ն ԵՄ-ի մեջ չի մտնում։ ԱՄՆ-ն նախկինում էլ կողմ էր Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցություններին, այդ բանակցությունների վերսկսմանը։ Ջո Բայդենը սկսել է այս թեմայով զբաղվել շատ ավելի առաջ, քան առաջ է եկել ՆԱՏՕ-ինանդամակցության հարցը։ Այնպես որ, որքան մեզ հայտնի է, այդ թեմաները փոխկապակցված չեն»,-ասել է պաշտոնյան։

ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում նույնպես կշարունակի աջակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թուրքիային ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, եւ մենք տեսնում ենք, որ երկխոսությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջեւ կառուցողական է երկու կողմերի համար։ Իհարկե, բանակցությունները պետք է անդրադառնան անհրաժեշտ բարեփոխումներին, կայուն դեմոկրատիայի համար, դրա միջով է անցնում ԵՄ յուրաքանչյուր պոտենցիալ անդամ, այդ թվում Թուրքիան»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր