Արտաքին 3 տարի առաջ - 15:00 11-07-2023

Ռուսաստանը երբեք չի մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է. Զախարովա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ռուսական կողմը երբեք չի մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս մասին Զախարովան ասել է ռուսական RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Թուրքիայի որոշումը՝ հաստատելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։

Զախարովան ընդգծել է, որ Կրեմլը դատում է ըստ գործողությունների և համապատասխան եզրակացություններ է անում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է. մենք երբեք չենք մոռացել դրա մասին: Մենք դատում ենք գործերով, եզրակացություններ անում»,- ասել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումին։ Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ընթացքում։

CNN-ի թուրքական ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը մինչև հուլիսի 21-ը։ Դրական որոշման դեպքում Էրդողանը կստորագրի համապատասխան փաստաթուղթը։

Ավելի վաղ Բրազիլիայի ռազմածովային ուժերի վետերան Ռոբինսոն Ֆարինազո Կազալը կարծիք էր հայտնել , որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին գործնական նշանակություն չի ունենա։ Նրա կարծիքով՝ երկրի անդամակցությունը դժվար թե ազդի դաշինքի ռազմական հնարավորությունների վրա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր