ԱԱԾ վերջին հաղորդումը որպես դրական տեղաշարժ կարող ենք դիտարկել․ Կարեն Ալավերդյան
copy image url

ԱԱԾ վերջին հաղորդումը որպես դրական տեղաշարժ կարող ենք դիտարկել․ Կարեն Ալավերդյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 11-07-2023
Վերջին նորությունը երեկվա ԱԱԾ հաղորդումն էր, որ պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ու վերջինիս տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը։ Այս մասին այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բռնության ենթարկված փաստաբանա Կարեն Ալավերդյանը՝ անդրադառնալով խոշտանգման գործի մանրամասներին։

Հարցին՝ բավարա՞ր էր դա, փաստաբանն ասաց․ «Դա կարող ենք դիտարկել որպես դրական տեղաշարժ գործում, քանի որ նչպես կարելի էր հասկանալ տարածված հաղորդագրության ենթատեքստերից, այս գործընթացը շարունակակական է լինելու և խմբի կազմում ընդգրկված քաղաքացու նկատմամբ խոշտանգում և բռնություն գործադրած բոլոր ոստիկանների արարքների ն լիահույս ենք որ կտրվի իրավական գնահատական։

Ինչ վերաբերվում է ինձ, տարածված հաղորդագրությունը լիարժեք չի արտահայտում ներկայացված մեղադրանքի ողջ ծավալը։ Հիմա միջոցներ ենք ձեռնարկում այդ մեղադրանքի որոշումը ստանալու ուղղությամբ»,- ասաց Ալավերդյանը։

Հարցին՝ ԱԱԾ հաղրդագրության մեջ նշված անձինքն այն նույն անձինք ենք, որոնք նաև իր նկատմամբ են բռնություն կիրառել, փաստաբանը դրական պատասխան տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։