Ներքին 3 տարի առաջ - 19:58 10-07-2023

Հ1-ը հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով. Արցախի ՄԻՊ

Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի ժողովուրդն իհարկե չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, ավելին, ԱՀ սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:

Այնուամենայնիվ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հանրապետություն բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով, այն դեպքում, երբ օրինակ միջազգային լրատվական խմբի մաս կազմող Ազատություն և Սպուտնիկ Արմենիա լրատվականներն են օգտագործում Արցախ անվանումը։

Եթե խնդիրը միջազգային դերակատարներին ավելի հասկանալի լինելու մեջ է, ապա նախ՝ կարծում եմ Արցախ անվանումը հարցով հետաքրքրված դերակատարների կողմից արդեն իսկ հասցրել է ճանաչելի և ընկալելի դառնալ, և երկրորդ՝ արդյո՞ք հնարավոր չէ գոնե օգտագործել երկու անվանումներն էլ զուգահեռ՝ Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։

Հաճախ միջազգային մեդիայի ներկայացուցիչներն են Լեռնային Ղարաբաղին զուգահեռ օգտագործում Արցախ անվանումը՝ հարգանք դրսևորելով տեղացիների նկատմամբ, որովհետև միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի