Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 08-07-2023

Ճիշտ որոշում էր, պուճուրը պետք է ծնվեր` Արման Ազատյան. «Երկու կյանք»

2020 թվականի 44-օրյա պատերազմց շուրջ 3 տարի է անցել, և զոհված զինծառայողների շատ ծնողներ իրենց մեջ ուժ են գտել կրկին երեխա ունենալ։

Oragir.News-ը սկսում է հաղորդումների նոր շարք՝ «Երկու կյանք», որի ընթացքում կանդրադառնանք ինչպես պատերազմում նահատակված հերոսներին, այնպես էլ նրանց փոքրիկ եղբայրներին և քույրերին։

Արման Վիգենի Ազատյան, 2000-2020թթ։

44-օրյա պատերազմում իրենց միակ որդուն՝ Արմանին կորցրած Ազատյանները նախորդ տարի՝ 2022 թվականի հունիսի 30-ին, որդի ունեցան, որին անվանակոչեցին հերոս եղբոր անունով՝ Արման։

«Պուճուրը լույս աշխարհ չի եկել, որ մեծի տեղը գրավի։ Պուճուրն իր տեղն ունի, իսկ մեծն իր կյանքով ու հատկապես վերջին քայլերով այնպես է իր տեղը գրավել, որ անհնար է որևէ մեկը փորձի իր տեղը վերցնել։
Պուճուրի ծնունդի հետ կապված, սուտ կլինի, որ ասեմ՝ ծնվելու գաղափարը սփոփանքի համար է եղել, բայց պուճուրով ահագին բան դարձավ իմաստավոր, մտածում ենք՝ մի տարի էլ ավելի ապրենք, որ կարողանանք պիտանի լինել նրան։

Հիմա, որ նայում եմ պուճուրին, ոնց որ մեծը՝ 2-2․5 տարեկանում լինի, պուճուրն էլ է ահավոր վռազում, լինելով 1 տարեկան՝ անում է այն, ինչ Արմանն անում էր 2․5 տարեկանում։

Ամեն ինչը իրար հետ զուգահեռ եմ տանում, չգիտեմ՝ ճի՞շտ եմ անում, թե՞ սխալ, կարող է շատերն ասեն՝ սխալ է, բայց չեմ կարողանում ուրիշ ձև, չեմ կարողանում դրան համակերպվել, որ մեծը չկա ու վերջ․․․
Երբ մեծս ծնվեց, ես 28 տարեկան էի, տղես ա, ես իր կյանքին մեռնեմ, բայց գիշերները չեմ զարթնել, երեխու հետ չեմ ապրել, իսկ պուճուրով ապրում եմ։ Գիշերը վեր կենալ, կաթ սարքել, տալ երեխուն կամ լողացնել, հետաքրքիր բան է։ Ճիշտ որոշում էր, պուճուրը պետք է ծնվեր»,- ասաց Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Արմանի մայրը՝ Իրինա Բարխուդարովան էլ ասաց՝ փորձում են իրենց ցավը մի փոքր հաղթահարել և առաջ շարժվել։ Նա ևս զուգահեռներ է տանում մեծ և փոքր տղաների միջև, ասում է՝ փոքրիկ Արմանն ավելի աշխույժ է․

«Պուճուր Արմանն ավելի վտվտիկ է, որ համեմատականներ եմ տանում՝ պուճուր Արմանն ավելի ավազակ է։
Մեր ցավը, տխրությունն, իհարկե, ոչ մի բանով չի անցնի, ուղղակի շնորհիվ երեխու և այն երեխեքի, որոնք ծնվում են, ուժ ենք ստանում և հույս, որ այս երկրում ինչ-որ մի բան հնարավոր կլինի փոփոխել․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից