Ներքին 3 տարի առաջ - 18:25 06-07-2023

Եթե իր աղջկան վիրավորել են, ինքն էլ կարող է ցանկացած կերպ պաշտպանել նրան

«Ես չեմ կարծում, որ տիկին Կարապետյանի մայրիկը հայհոյանքներ գրի այն մարդկանց հասցեին, ովքեր քննադատում են իր դստերը։ Կարող է՝ վիրավորական խոսքեր է գրել այն մարդկանց հասցեին, ովքեր վիրավորել են իր աղջկան։ Դա հնարավոր է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Մարիա Կարապետյանի մոր՝ օրերս համացանցում տարածված հայհոյախառն արտահայտություններին։

Մեզ հետ զրույցում Աղազարյանը վստահեցրեց, որ չի տեսել հրապարակումները ու Կարապետյանի մոր մեկնաբանությունները, ապա նաև փորձեց ճշտել, թե արդյոք այդ արտահայտությունները գրող կինը իսկապես պատգամավորի մայրն է։

«Յուրաքանչյուր ազդեցություն ունի հակազդեցություն, եթե իր աղջկան վիրավորել են, ինքն կարող է ցանկացած կերպ պաշտպանել իր առջկան։ Ես չեմ արդարացնում հայհոյանքները, ասում եմ, որ եթե որևէ մայրիկի աղջկա հայհոյել են, ոչ թե քննադատել են, ոչ թե ասել են, որ համաձայն չեն իր կարծիքի հետ, ապա ցանկացած աղջկա մայրիկը իրավունքի ունի իրեն հասու բոլոր միջոցներով արձագանքելու»։

Աղազարյանն ընդգծեց, որ Մարիա Կարապետյանը շատ համարձակ քաղաքացի է, և որ մենք պետք է հպարտանանք, որ մեր շրջապատում կան նման քաղաքացիներ։

«Ես իր տեսակետերների 80 տոկոսի հետ համամիտ չեմ, բայց դա կապ չունի, պետք է հարգել մարդու տեսակետը։ Տիկին Մարիա Կարապետյանն այն անձնավորությունն է, որ հարգում է ցանկացած մարդու տեսակետ, համաձայն է, համաձայն չէ՝ կարևոր չէ։ Այդ դաստիարակայության վրա ազդել է նաև իր մայրիկը, բայց երբ նա տեսնում է, թե ինչպես են վերաբերվում իր աղջկան համացանցում, ինչպես են նրան վիրավորում, մարդ է, կարող է նաև արձագանքել»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը օրերս ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

«Մեր կողմից՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը՝ հասկանալով, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ՝ միազգային ներկայությամբ»,- իր ելույթում նշել էր ՔՊ-ական պատգամավորը:

Մարիա Կարապետյանի այս ելույթից հետո ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին նրա վերջին գրառման տակ հիշեցնել, որ Արցախը հայկական է, և ո՞վ է իրենց իրավուք տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Օգտատերերը ՔՊ-ական պատգամավորին կոչ են անում տեղափոխվել Բաքու, որոշների նյարդերն էլ չեն դիմացել և հայհոյանք են գրել պատգամավորի հասցեին:

Այստեղ ՔՊ-ական պատգամավորին օգնության է հասել նրա մայրը՝ Աիդա Հայրապետյանը: Տիկին Աիդան ամենավերջին հայհոյանքներով պաշտպանել է Արցախն ուրացող դստերը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար