Արտաքին 3 տարի առաջ - 17:15 05-07-2023

Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրանում այս տարվա հունվարի 27-ին Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակումը, որը Բաքուն հերթական անգամ ահաբեկչություն է որակել։

Այս համատեքստում Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ երկրի դատական ​​և իրավապահ մարմինները շատ լուրջ հետաքննություն են անցկացնում։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կվերսկսի իր աշխատանքը։

Ադրբեջանի նախագահն իր հերթին հույս է հայտնել, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման մեղավորները կպատժվեն։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, ինչից հետո Ադրբեջանը տարահանել է դեսպանատան բոլոր աշխատակիցներին։ Ադրբեջանական կողմը հարձակումն ամենաբարձր մակարդակով ահաբեկչություն է որակում, մինչդեռ Իրանը հերքում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին