Հեղափոխությունը խժռեց իրավապահներին. փնտրվում են քննիչներ
copy image url

Հեղափոխությունը խժռեց իրավապահներին. փնտրվում են քննիչներ

Ներքին 1 տարի առաջ - 14:42 05-07-2023
Քննչական կոմիտեում առկա բազում թափուր հաստիքները ոչ մի կերպ չեն կարողանում համալրել։

Oragir.News-ին տեղեկություններ են հասել, որ ստորաբաժանումներ կան, որտեղ տասնյակներով թափուր հաստիքներ կան, օրինակ՝ պետք է լինի 26 քննիչ, ընդամենը 10 քննիչ կա։ Խնդիրն այն է, որ քննիչների ծանրաբեռնվածությունն անասելի շատ է, գործը՝ պատասխանատու և ռիսկային, ամեն չնչին վրիպման համար կարող են պատասխանատվության ենթարկվել, դատապարտվել, ուստի քիչ թե շատ կայացած կադրերը գերադասում են՝ «իրենց աջը քաշած» որևէ ընկերությունում իրավաբանությամբ զբաղվեն, քան ընկնեն այդ պատասխանատվության և բեռի տակ։

Կա նաև մեկ այլ տենդենց, վերջին շրջանում ավելացել են քննիչ դառնալ ցանկացող աղջիկները։

«Ուրիշ որտեղ կարող է աղջիկը 600-700 հազար դրամ աշխատավարձ ստանալ, չպատկերացնելով այդ պատասխանատվությունը, բեռը՝ դառնում են քննիչ, իսկ տղամարդիկ լավ պատկերացնում են ամեն ինչ և կիլոմետրերով հեռու փախնում։ Արդյունքում տուժում են քաղաքացիները, որոնց գործերով ամիսներ շարունակ որևէ գործողություն չի իրականացվում»,- ասաց իրավապահ համակարգի մեր աղբյուրը։