Ներքին 3 տարի առաջ - 11:40 05-07-2023

Ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր․ Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 28 տարի է, ինչ Սահմանադրությունը դարձել է մեր անկախ պետականության խորհրդանիշներից մեկը:

Ցավոք, ներկայումս ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ պետության համար նշանակալի այս օրը տոնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ցանկություն կա, շատերն էլ այն նշելու իմաստը չեն տեսնում: Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր, իսկ Արցախն արդեն տևական ժամանակ է շրջափակման մեջ է գտնվում։

Սակայն մենք հուսահատվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մենք միասնաբար պետք է ելքեր փնտրենք ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար:
Ինձ համար այդ ելքը առաջին հերթին ներքին հանրային հաշտությունն է:Մենք պետք է գիտակցենք, որ ատելության ու թշնամանքի այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Համերաշխության մթնոլորտը պետք է գերակա լինի հանրային բոլոր մակարդակներում:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, երբ Սահմանադրությամբ ամրագրված «իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին» ձևակերպումը լինի իրականություն, այլ ոչ թե զուտ բառեր: Համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա ամրագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Եվ այստեղ անելիք ունենք բոլորս...

Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը