Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Անդրիուս Պուլոկասը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցերն ու հնարավորությունները: