Մամուլ 3 տարի առաջ - 08:55 01-07-2023

Ի՞նչ պայմաններում է պահվում Արմեն Աշոտյանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը նրա պաշտպանին տրամադրվել է որոշումից 10 օր անց միայն։ Մեզ հետ զրույցում Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կալանքի որոշումն արդեն բողոքարկել է, սակայն թե ում է մակագրվել, եւ երբ է տեղի ունենալու բողոքի քննությունը, դեռ տեղեկություն չունի։

Աշոտյանը կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սկզբնական շրջանում նա գտնվում էր կալանավայրի կարանտինային հատվածում, որտեղ մենակ էր։ Այժմ Աշոտյանին արդեն տեղափոխել են խուց, սակայն պաշտպանը չմանրամասնեց՝ նա խցում միայնա՞կ է, թե՞ ոչ։ Միայն ասաց, որ Աշոտյանի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ տրամադրությունը՝ մարտական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն