Ներքին 3 տարի առաջ - 19:54 30-06-2023

Հավատով ստորագրում եմ, վերևն Աստված կա. Գեղեցիկ Գևորգյան

Oragir.News-ն արդեն անդրադարձել է այսօր Գյումրիում մեկնարկած «ՀայաՔվեին»։

Ստորագրելու էին եկել ոչ միայն երիտասարդները, այլ նաև տարեց մարդիկ, ովքեր իրենց ստորագրությամբ ներդրում են ունենալու հայրենիքի պահպանությանը։

Գյումրեցի 78-ամյա Գեղեցիկ Գևորգյանը ասում է՝ մեծ հավատով է եկել ստորագրելու։



«Ինձ համար դժվար էր հասնել էստեղ, ոտքերս ցավում էին, բայց ասացի՝ չէ, ես պիտի գնամ ու ստորագրեմ։ Մեծ է հավատս, ամբողջ ճանապարհին աղոթելով եմ եկել, որ Աստված պահի էս մի բուռ մնացած ազգին ու մի թիզ հողին։ Աչքերս լցվում են, երբ հիշում եմ, թե Արցախում ինչքան մարդ է ապրելու կռիվ տալիս։ Մեզ մոտ կես ժամով լույսն ու գազը որ անջատում են, դժգոհում ենք, մեզ կորցնում, կարծես թե հեչ դոմիկում չենք ապրել, կամ նեղության միջով չենք անցել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի կինը։

Գեղեցիկ Գևորգյանը մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ դասավանդել է դպրոցում, հիացմունքով է հիշում, թե մարդիկ 88-ին ինչ ոգևորությամբ էին պայքարում Արցախի համար։ Ասում է՝ հիմա էլ է նույն պայքարի բովանդակությունը, ուղղակի հիմա էլ զիջելու տեղ չկա, և ամեն զիջում մոտեցնում է Հայաստանի երրորդ հանրապետության անկմանը։



«Նայում եմ էս երեխեքին, լավն են, պայքարող են, բայց չեն սիրում իրենց ազգայինը, օտար բաները ավելի հոգեհարազատ է իրենց համար։ Էստեղ հիմա շատ հայրենասեր երեխեք են հավաքված, որ ցավոք, Արցախի հարցի լուծումը իրենց ուսերին էլ է դրված» ,-շարունակում է մանկավարժը։

«ՀայաՔվեին» մասնակցում էին նաև մտավորականներ, հասարակական գործիչներ, առաջին և 44-օրյա պատերազմների մասնակիցներ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը