Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:03 29-06-2023

Թե ինչպես են իրենց պահելու ՔՊ-ական երեսփոխանները, երբ հարցը գա ԱԺ, ոչ մեկին չի զարմացնելու․ Մամիջանյան

Նախաձեռնող խմբի հետ ընթացքում հասցրել ենք մտքեր փոխանակել։ Ինչ վերաբերվում է բուն նախաձեռնությանը, ես ցավում եմ, որ ՀՀ-ում պետք է օրենքով սահմանվի, որ չի կարելի ասել՝ Արցախը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրուցում ասաց Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես ստացվեց, որ միացավ ՀայաՔվեի ստորագրահավաքին։

«Ցավում եմ, որ էս իշխանություններ կոչեցյալի օրոք անհրաժեշտություն կա օրենսդրական մակարդակում դա ֆիքսելու, բայց վստահաբար համակարծիք եմ էդ գաղափարի հետ, և երբ հարցը հասնի ԱԺ, խմբակցության դիրքորոշումը նաև այդ կերպ կհնչեցնենք։ Սա օրենքի ուժ ստանալ կամ չստանալու հարց չէ, սա յուրաքանչյուր հայի մոտեցումն է, աշխարհայացքն է, ուղղակի էս նախաձեռնության հեղինակները որոշել են դրան տալ նաև օրենքի ուժ»,- ասաց Մամիջանյանը։

Մեր հարցին՝ ՔՊ-ն կգնա՞ նման նախաձեռնությունն ԱԺ-ում տապալելու ճանապարհով, Մամիջանյանն ասաց․ «Շատ ավելի վատ տապալումներ են արել, երբ Արցախն ուներ Հայաստանի խորհրդարանի հրապարակային աջակցության կարիքը, տապալել են ընդդիմության ներկայացրած մի շարք հայտարարություններ։ Մենք արդեն հիմա կարող ենք տեսնել, թե իրենք ինչպես են իրենց պահելու։ Ինչքան ես գիտեմ՝ ամեն կերպ փորձել են խոչընդոտել էս գործընթացին, էնպես որ թե ինչպես են իրենց պահելու ՔՊ-ական երեսփոխանները, երբ հարցը գա ԱԺ,ոչ մեկի համար զարմանք չի առաջացնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա

Ձեզ գուցե հետաքրքրի