Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:49 28-06-2023

«Անհապաղ դադարեցնել բանակցությունները». Արցախի ԱԺ-ն դիմեց Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Վաշինգտոնում հայկական պատվիրակությանն անհապաղ դադարեցնել բանակցությունները: Հայտարարությունն ընթերցեց ԱԺ նխագահ Արթուր Թովմասյանը:

Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ին ընդունված ԼՂ-ում հաստատված հրադադարի ռեժիմը սույն թվականյի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1.30-ից տարբեր տեսակի զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետանային միջոցների և ԱԹՍ-ների կիրռմամբ Արցախի քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անտեսելով միջազգային հեղինակավոր կոչերն ու որոշումները, խաղաղության ու երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:

Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը նախորդ դեպքերին համանման նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտոուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ հաստատում եւ վկայում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունները նոփւյնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության մթնոլորտի ձեւավորման նմանակում, իբր միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի ժողովրդի անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, կրեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր: Մասնավորապես պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները:

Հավոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգեւորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի:

ՌԴ-ին խաղաղության առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:

Վաշինգտոնյան բնակցություններում Հայաստանի պատվիրակության՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմանենրում լիակատար հրադադարի հաստատումը: եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պհվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն:

Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրբերած մեր 4 նահատակների հիշատակին, պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին