Ներքին 3 տարի առաջ - 12:51 28-06-2023

Մարտունիի դիրքերը պաշտպանելիս զոհված 36-ամյա Գագիկը ամուսնացած էր, 4 երեխա ունի

Այս գիշեր Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված 36-ամյա Գագիկ Բալայանը Մարտունու շրջանի Գիշի գյուղից էր, ամուսնացած էր ունի 4 երեխա։

«Զոհվածի տղա էր, 90-ականներին հայրը զոհվել էր։ Ամուսնացած էր, 4 երեխա ունի։ Ուրբաթ օրն էր դիրք բարձրացել ու․․․ Գագիկը շատ լավ տղա էր, տանջվող, չարչարվող տղա էր․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկայնը։

Գագիկ Բալայանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը մյուս օրը՝ Գիշի գյուղի գերեզմանատանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում