Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:46 27-06-2023

Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի գաղտնի հանդիպումը «Rosemary» սրճարանում

Քիչ առաջ «Մոնտե Քրիստո» անունը կրող կեղծ օգտատերը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն հանդիպում։

Հղումը բաց է և հասանելի ցանկացած օգտատրիոջ համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Երևանյան սրճարաններից մեկում։ Օգտատերը նաև հրապարկմանը կից գրառում է ներկայացրել, որը տեղադրում ենք ամբողջությամբ։

«ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Սիրելի հայրենակիցներ, նախ և առաջ՝ ցանկանում եմ նշել, որ ես դիտավորյալ եմ քողարկված հանդես գալիս, քանի որ տեղյակ եմ Հայաստանում արդարադատության համար պայքարողների հանդեպ բռնաճնշումների մասին, ընդհուպ՝ մինչև փաստաբաններին ծեծի ենթարկելը:

Նյութերը, որոնք հրապարակում եմ, ինձ տրամադրել է մի մարդ, ով նշված պատճառներով որոշել է գաղտնի մնալ: Այսպես, Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելուց ի վեր մամուլում պարբերաբար խոսվում է ՀՀ արդարադատության նախարար (մինչ այդ՝ նախարարի տեղակալ, նախարարի պաշտոնակատար) Գրիգոր Մինասյանի հետ նրա ընկերական և բիզնես կապերի մասին, նշվում է, որ դա հիմք է, որպեսզի Գրիգոր Մինասյանի կողմից ԲԴԽ ներկայացված դատավորների կարգապահական վարույթների գործերով Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնի:

Այդպիսի գրեթե բոլոր գործերով դատավորներն այդ միջնորդությունները ներկայացրել են, սակայն ԲԴԽ-ն առանց բացառության բոլոր միջնորդությունները մերժել է: Ի թիվս նշված հանգամանքների՝ Կարեն Անդրեասյանին՝ որպես դատավորի, արգելված է հանդիպել Գրիգոր Մինասյանին՝ որպես վարույթի կողմի, այն կարգապահական վարույթների քննության ընթացքում, որոնցով ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացնողն արդարադատության նախարարն է:

Սակայն պարզվում է, որ այս օրերին, երբ ԲԴԽ-ում քննվում է նման երկու վարույթ, այդպիսի հանդիպումներ, նրանք, այնուամենայնիվ, գաղտագողի անցակացնում են: Այդ հանդիպումները տեղի են ունենում ԲԴԽ շենքից ոչ շատ հեռու՝ Իսահակյան 24/1 հասցեում գտնվող «Rosemary» սրճարանում, որը տեղակայված է Գրիգոր Մինասյանի բնակության շենքի հարևանությամբ և, մեր տեղեկություններով, պատկանում է հենց Մինասյանին:

Հանդիպումները, որպես կանոն, տեղի են ունենում հետևյալ կերպ: Անդրեասյանն ու Մինասյանը հանդիպման վայր են գալիս առանձին-առանձին՝ մի քանի րոպեի տարբերությամբ, հանդիպումն անցկացնում են փակ սրահում, որից հետո դարձյալ մի քանի րոպեի տարբերությամբ լքում են տարածքը:

Ակնհայտ է, որ նրանք լավ գիտակցում են, որ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում իրավունք չունեն թույլ տալու նման հանդիպումներ, ուստի ամեն ինչ անում են, որ իրենց հանդիպումները մարդկանց աչքերից հեռու լինեն:

Բնականաբար, իրենց գաղտնի հանդիպումների մասին նրանք չեն տեղեկացնում նաև իրենց «պասերով» պատժվող դատավորներին: Հունիսի 23-ին՝ ժամը 12:50-13:40-ի ժամանակահատվածում կայացած նրանց հանդիպումից հրապարակում եմ մեկ լուսանկար, որից երևում է, որ նրանք նստած են միևնույն սեղանի շուրջ:

Չեմ կարծում, որ նրանք հանդիպում են միմյանց դեմքերով հիանալու համար: Հրապարակում եմ նաև երկու տեսանյութ, որոնցից մեծի ամենասկզբում տարածքից դուրս է գալիս Գրիգոր Մինասյանը, դրանից 3-4 րոպե անց՝ Կարեն Անդրեասյանը, իսկ այդ ժամանակահատվածի գրեթե մեջտեղում՝ նաև ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը:

Ամենաամոթալին այն է, որ այս ամենից հետո Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը շարունակում են հանդգնաբար պնդել, որ իրենց ընկերական և բիզնես հարաբերությունները չեն ազդում դատավորների կարգապահական վարույթների վրա:

Միգուցե այս հրապարակումից հետո նրանք բացատրեն, թե ինչ են քննարկում իրենց գաղտնի հանդիպումների ժամանակ: Այս հրապարակման ճշմարտացիությունը կարելի է ստուգել սրճարանի տեսախցիկներով կամ մատուցողներին հարցուփորձ անելով, եթե, իհարկե, սրանից հետո նրանք այդ նյութերն անհապաղ չոչնչացնեն կամ մատուցողներին մեկ օրում աշխատանքից չազատեն»:

Ավելի վաղ Oragir.News-ն անդրադարձել էր, որ Գրիգորի Մինասյան-Կարեն Անդրեասյան լավագույն ընկերների ներգրավվածությանը AM ընկերության մեջ, որի անունը Անդրեասյանի և Մինասյանի սկզբնատառերից է կազմված, հապավում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին