Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:08 08-06-2023

Ֆիրդուսիի բնակիչները հանդիպել են Գրիգոր Մինասյանի հետ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր, Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։

Բնակիչները բողոքում են կառավարության որոշման դեմ, որով որոշվել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Բնակիչները իրենց բողոքի ակցիան շարունակեցին Արդարադատության նախարարության շենքի մոտ, քանի որ դժգոհ էին երեկ տեղի ունեցած դատական նիստից։

Ըստ բնակչի՝ նիստն ավելի շատ նման է եղել փողոցի խոսակցության, քանի որ դատավորն իրենց ոչ ադեկվատ է պահել։ Նրանց բողոքը լսել է ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը և բնակիչներին խոստացել է անձամբ զբաղվել նրանց խնդրով։

Հիշեցնենք, որ ֆիրդուսցիները հանդիպեցին նաև Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին։

Oragir.News-ի հարցմանը՝ չի՞ ցանկանում քաղաքացիների հետ խոսել, Մարուքյան պատասխանեց․ «Հենց հիմա Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման եմ, տվեցի իմ այցեքարտը, կզանգեն, կպայմանավորվենք, կհանդիպենք։ Ճիշտն ասած, անգամ չգիտեմ՝ ինչ հարցով են ուզում խոսել, բայց պատրաստ եմ»։

Մեր դիտարկմանը՝ Ֆիրդուսիի բնակիչներն են, Մարուքյանը պատասխանեց․ «Ես ոնց որ Երևանի քաղաքապետը չեմ, չէ՞, ինչքան գիտեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է