Ուղիղ եթեր
Կին վարորդ, որը չի ունեցել վարորդական վկայական,  հարվածներ է հասցրել պարեկի դեմքին
copy image url

Կին վարորդ, որը չի ունեցել վարորդական վկայական, հարվածներ է հասցրել պարեկի դեմքին

Ներքին 1 տարի առաջ - 14:50 27-06-2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկ, Ավան վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Մոտենալով վարորդին՝ Երևանի 46-ամյա բնակչուհուն, պարեկներից մեկը խնդրել է ներկայացնել ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը, որին ի պատասխան՝ կինը հայտնել է, որ ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն իր մոտ չէ և խնդրել է սպասել, մինչև կմոտեցնեն: Մինչ այդ հիշյալ կինը թույլ չի տվել, որպեսզի պարեկները նույնականացում կատարեն, ինչպես նաև հրաժարվել է տրամադրել անձնագիրը՝ հայտնելով կեղծ տվյալներ, որոնք մուտքագրելիս որևէ տվյալ չի հայտնաբերվել: Բազմաթիվ պնդումներից հետո, երբ կինը թույլ է տվել նույնականացնել դեմքով, պարզվել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի:

Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան երթևեկել է ոչ իրական հաշվառման համարանիշներով, չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր, տեխնիկական զննությունը ժամկետանց է եղել կամ բացակայել է:

Պարեկային ծառայության աշխատակիցները ցանկացել են կազմել արձանագրություններ, որի ժամանակ նրանց են մոտեցել մի շարք քաղաքացիներ՝ շուրջ 8 տղամարդ, որոնք գտնվել են ոչ սթափ վիճակում, հնչեցրել հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ: Նշված քաղաքացիներից մի քանիսը մոտեցել և փորձել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին՝ թույլ չեն տվել կազմել արձանագրություններ: Այդ ընթացքում մոտեցել են օժանդակ ուժեր և հիշյալ 4 տղամարդկանց վարչական ձերբակալման ժամանակ 46-ամյա կինը դուրս է եկել ավտոմեքենայի սրահից, հայհոյել, երկու ձեռքով հարվածներ հասցրել պարեկի դեմքի շրջանում՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք: Բացի այդ, անհետացել է նաև հիշյալ պարեկին կցված տեսախցիկը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ տղամարդկանցից երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա կնոջ և տղամարդկանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ մյուս տղամարդու նկատմամբ կիրառվել է գրավը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ