Ներքին 3 տարի առաջ - 18:05 26-06-2023

Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին, երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ և վերադարձել գյուղեր: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:

«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝ կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու նպատակով: Անընդհատ առաջացող խնդիրները ինչ-որ ձևով փորձում ենք հարթել, քանի որ Շուշիի շրջանի մեր չորս գյուղերը կրկնակի շրջափակման մեջ են»,- նշել է Հակոբյանը:

Համայնքապետի իրազեկմամբ՝ գյուղացիները ժամանակին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել, և այս օրերին ստացված բերքը հավաքում են, ինչը որոշ չափով լրացնում է պարենամթերքի պակասը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա