Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:29 18-08-2022

Բանվորի անվան տակ՝ խաղաղապահների ուղեկցությամբ է հասել Աղավնո. Նաիրի Հոխիկյանը՝ ադրբեջանցի լրագրողի մասին

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն էր հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում եւ առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու «Լաչինը» (Բերձորն) ու «Զաբուխը» (Աղավնոն) «անօրինական օկուպացրած հայերի տարհանման մասին»։

Հասկանալու համար, թե ինչպես է հայտնվել ադրբեջանցի լրագրողը Աղավնոյում, և ով է միջնորդ հանդիսացել նրա՝ այնտեղ հայտնվելու համար, Oragir.news-ը կապ հաստատեց լրագրող Նաիրի Հոխիկյանի հետ, ով այս օրերին Աղավնոյում է եղել, այժմ Երևանում է և մեզ հետ զրույցում պատասխանեց. «Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը, ով հայտնի է իր սադրանքներով, մարդկանց գլխին ինչ-որ բաներ սարքելով, նա նույնիսկ Ադրբեջանում է այդպիսի բաներով աչքի ընկնում, թեպետ հիմա ծառայում է Ադրբեջանի իշխանությանը, կարողացել է, ինչ-որ միջոցներ օգտագործելով, ինչը դեռևս չենք կարողանում հասկանալ, թե ինչպես է կարողացել ռուսներին համոզել, այս պահի դրությամբ միայն ռուսներից ինֆորմացիա չկա, կարողացել է ռուսների ուղեկցությամբ հասնել Աղավնո։ ՌԴ ռուս զինվորների, խաղաղապահների մակարդակով ասում են, որ բանվորական աշխատանքներին մասնակցելու անվան տակ է հասել։ Իսկ արդեն Աղավնոյում նա ցանկություն է հայտնել զրուցել տեղացիների հետ և տեղացիներին ներկայացել է որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, ով իբր եկել և ուզեցել է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն տեղացիները՝ այդ թվում նաև՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ է զրուցել։ Աղավնոյում այժմ կապ չկա, դե գիտեք, բայց հնարավոր եղավ կառավարական աղբյուրներից գոնե իմանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Ասացին, որ սկզբում բանվորի անվան տակ են հասել այնտեղ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, արդեն այնտեղ էլ այլ անվան տակ շփվել են մարդկանց հետ։ Այսինքն՝ իրենց կողմից խաբեություն է եղել»։

Հոխիկյանի խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից հատուկ է կազմակերպված, ոչ միայն այդ մարդու, այլև կառավարական մակարդակով հատուկ կազմակերպված դիվերսիա է, որպեսզի մեր մեջ էլի հոգեբանական տրավմա ստեղծեն, որ անպաշպան ենք։

Ամենից շատ դիտված

14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
13:15 ԱՄՆ-ը՝ TRIPP-ի մասին․ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան
12:47 Ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում