Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:20 26-06-2023

Քաղաքապետարանն այնքան զբաղված է, որ ստեր է հորինում

Այսօր «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ՝ հղում կատարելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար ոմն Լևոն Հովհաննիսյանի վրա, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար, թեև դա իրենց սահմանադրական պարտականությունն է»։

Խոսքը, մասնավորապես, Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարների մասին է։ Oragir.News-ն այս հայտարարությունների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը նախ մեզ խնդրեց 5-10 րոպե անց զանգել, ապա չպատասխանեց մեր զանգին, հետո էլ հավաստիացրեց, որ չափազանց զբաղված է ու խոստացավ ինքը րոպեներ անց կապ հաստատել մեզ հետ։

Րոպեներ անց սակայն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ անդրադարձավ վերոհիշյալ ասուլիսում բարձրաձայնված ապօրինություններին։ Նա, մասնավորապես, գրել էր

«Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն»։

Թե ով է իրականում փաստերի խեղաթյուրմամբ զբաղված՝ շատ արագ ակնհայտ դարձավ, գրառման ներքո «Հայաքվեի» լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի և փաստաբան Վարազդատ Հարությունյանի տեղադրած սքրիներից ու գրառումներից։



Մասնավորապես, Պետրոսյանը տեղադրել էր Ավան վարչական շրջանի ղեկավարից ստացած պատասխանը, որտեղ նշվում է, որ բարձրացված հարցը դուրս է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի լիազորություններից, միաժամանակ, վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն հայտնել էր, որ վարչական շենքում ազատ սենյակ չկա։ Պետրոսյանը նաև գրել էր․ «Պարոն Սարդարյան, նախ վարչարարության կանոնների համաձայն, եթե նույնիսկ քաղաքացին սխալ հասցեով է դիմել, ապա վարչական շրջանի ղեկավարը պետք է վերահասցեագրեր դիմումը քաղաքապետին, այլ ոչ թե վերադարձներ քաղաքացուն։

Երկրորդ, օրինակ Ավան վարչական շրջանի ղեղակավարը մերժել է՝ պատասխանելով, որ ստորագրահավաքի նպատակով տրամադրվող տարածք չունի, որի գրավոր ապացույցը արդեն իսկ ներակայցված է։

ԵՐՐՈՐԴ, Ձեզ ենք ներկայացնում Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին ուղղված մեր դիմումը, որը ներկայացվել է քաղաքապետարան 2023 թ․ հունիսի 21-ին, ժամը՝ 16։18-ին»։



Վարազդատ Հարությունյանը հրապարակել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից ստացած պատասխանը, որում՝ ի պատասխան տարածք տրամադրելու դիմումի՝ ներկայացվել էր Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության դիրքորոշումը, որում, մասնավորապես, հղում է կատարվում Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, համաձայն որի Երևանի քաղաքապետը Երևանի քաղաքապետրը ավագանուն է ներկայանում Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիր, դրան համապատասխան տնօրինում Երևանի սեփականություն համարվող գույքը։



Հարությունյանը նաև գրել էր, որ «Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանաված 3-օրյա ժամկետը վաղուց ավարտվել է, սակայն մինչ այժմ որևէ վարչական շրջանում Հայաքվեին ստորագրման վայր չի տրամադրվել: Նա նաև ներկայացրել էր «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ հոդվածները, որոնցում հստակ նշվում է, թե որտեղ կարող է կազմակերպվել ստորագրահավաքը։

«Համաձայն՝ «15. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ 1) համայնքապետարաններում. 2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում. 3) Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում. 4) մարզպետարաններում:

16. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում»:

Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարները «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերի համատեքստում հանդիսանում են ստորագրման վայր տրամարդող ինքնուրույն պաշտոնատար անձինք և համայնքապետից կամ նրա տեղակալներից որևէ թույլտվություն հայցելու պարտկանություն չունեն։ Փաստաբանը նաև հերդորել էր խոսնակին ջնջել գրառումը․ «Քանի շուտ ա, ջնջեք էս փոսթը, մտեք Ավինյանի մոտ ու ասեք` «չի ստացվում»»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ