Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:44 26-06-2023

Բակերում պետք է հնարավորություն ունենանք ծառերի տակ նստելու, երեխաներն էլ՝ խաղալու. Ավինյան

«Բակային տարածքների հիմնանորոգումը, բակերի վերականգնումը Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների ամենակարևոր խնդիրներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը». հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրել է նախկինում արած հայտարարությունները. «Որպեսզի մեր երեխաներն ունենան հնարավորություն՝ բակերում խաղալու, մենք ունենանք հնարավորություն՝ բակի ծառերի տակ նստելու, կարևոր է, որ մեր մոտեցումը բակերի նկատմամբ փոխենք»։

Ըստ Ավինյանի՝ եթե բակերը նույնպես ընկալվեն տան մի մաս, ավտոտնակի տիրոջ մոտ հարց չի առաջանա, թե այն ինչու են հեռացնում ու տարածքը կանաչապատում։

Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց վարչական շրջանների ղեկավարներին. «Ձեր ուշադրություն կենտրոնում պահեք այս բոլոր ծրագրերը, որ մենք տարեվերջին արձանագրենք բակերի հիմնանորոգման ռեկորդային ցուցանիշներ»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա