Արտաքին 3 տարի առաջ - 11:23 24-06-2023

ՌԴ ՊՆ-ն «Վագներ» ՊՄԿ-ի զինվորականներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ» ՊՄԿ-ի զինվորականներին խաբեությամբ ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ և կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը:

«Դիմում ենք «Վագների» ՊՄԿ գրոհային ջոկատների զինվորականներին: Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Ձեր ընկերներից շատերը մի քանի ջոկատներից արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական ​​տեղակայման վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը»,- նշել են վարչությունում։

ՊՆ-ից ընդգծել են, որ դիմած բոլոր զինվորականներինն և հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը։ «Խնդրում ենք խոհեմություն ցուցաբերել և հնարավորինս շուտ կապ հաստատել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», - ընդգծել են ՊՆ-ում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա