Մամուլ 3 տարի առաջ - 08:40 24-06-2023

Ինտենսիվ նախապատրաստվում են հաջորդ «սերիային». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը «ներկայացավ», իսկ ավելի ստույգ՝ փաստացի նախագահեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Ընդ որում՝ այս հանդիպումը դռնբաց էր, հեռարձակվում էր ուղիղ եթերում, ինչն ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծեց մինչ այդ քննիչ հանձնաժողով հրավիրվածների հետ։

Ըստ էության, Փաշինյանի համար սա «փայլուն» հնարավորություն և առիթ էր հերթական մեծ շոուն ներկայացնելու համար, այնինչ հանրությունը հնարավորություն չի ունենում ծանոթանալ այլոց «ցուցմունքներին»: Ինչպես հայտնի է, այս «սերիալը» շարունակություն է ունենալու հունիսի 27-ին՝ արդեն հարցուպատասխանի ձևաչափով: Այսինքն, քպականներն էլի հավաքվելու են իրենք իրենցով, ասեն-խոսեն, իրենց շեֆին «հարցեր» տան:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական մի ահռելի «բլոկ», Նիկոլ Փաշինյանի ուղղակի ղեկավարմամբ, այս օրերին ինտենսիվ զբաղված է հարցեր կազմելով, դրանց դերաբաշխմամբ և «ժողվարչապետի» պատասխանների վրա աշխատանքով, որ «սերիալային» ընթացքը խափանումներ չունենա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ