Մամուլ 3 տարի առաջ - 08:20 13-04-2023

Ինտենսիվ հանդիպումներ ընդդիմադիր դաշտում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Գնալով ավելի ու ավելի մեծ վտանգներ են սպառնում Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու ինքնորոշմանը: Թշնամին ավելի ու ավելի սանձարձակ է դառնում, իսկ Հայաստանի իշխանությունները, ինչպես քաղաքական ուժերն ու փորձագետներն են նշում, հայանպաստ որևէ քայլ չեն անում:

Այս պարագայում մեծապես կարևորվում է Հայաստանի ոչ իշխանական հատվածի մաքսիմալ հնարավոր կոնսոլիդացիան, համապատասխան դաշինքների, իսկ հնարավորության դեպքում միասնական բևեռի ստեղծումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս առումով վերջերս բավական ինտենսիվ հանդիպումներ են ընթանում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի մասնավորի՝ ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործի Ավետիք Չալաբյանը ակտիվ հանդիպումներ է ունենում ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի, միավորների ու անհատ գործիչների հետ: Մեր ունեցած տեղեկություններով, քննարկումների առանցքում առավել միասնական գործելու հնարավորությունների փնտրտուքն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ