Ներքին 3 տարի առաջ - 21:24 23-06-2023

Ձեզ վիճակվել է լինել նախագահ ՀՀ-ի համար ամենավճռորոշ ու ամենաողբերգական փուլում, և Դուք հրաժարվել եք պատվով կրել այդ բեռը

«Այսօր Արմեն Սարգսյանի 70-ամյակն է։ Կուզեի շնորհավորել որպես ՀՀ նախկին նախագահի և որպես ինտելեկտուալ մարդու։ Բայց չեմ կարող»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ծննդյան օրվա առթիվ նա գրել է. «Ես իմ կյանքի դասերը վաղուց եմ ստացել...»։

Ո՞ր դասերը, պարոն Սարգսյան։

Աստծո և ճակատագրի կամոք Ձեզ վիճակվել է լինել ՀՀ նախագահ Հայաստանի համար ամենավճռորոշ ու ամենաողբերգական փուլում, և Դուք հրաժարվել եք պատվով կրել այդ բեռը։ Դուք փոթորկված Երևանը, արնահոսող Արցախը, մոլորված և վշտից կծկված հայ ժողովրդին թողել-հեռացել եք Լոնդոն և միայն այնտեղից հայտարարել Ձեր հրաժարականի մասին։ Դա լա՞վ դաս էր։

Գուցե դաս էր հայ ժողովրդի՞ն՝ այլևս չհավատալու կիրթ խոսքին տիրապետող, միջազգային լայն շրջանակներում մտերիմ կապեր ունեցող քաղաքական այրերին։

Ես չգիտեմ՝ ինչը Ձեզ ստիպեց նախընտրել բարեկեցիկ կյանքը՝ ճակատագրով ձեզ բաժին հասած ծանր խաչից։

Մենք Ձեր աշխատասենյակում բազմաթիվ անգամներ խոսել ենք հայրենիքի, աշխարհի, քվանտային աշխարհի և այլ բարձր ինտելեկտուալ թեմաներից։ Բայց ի՞նչ արժեն այդ մտքերը, երբ Դուք իրական կյանքում Ձեր բարեկեցությունը կարևորեցիք Ձեզ բաժին հասած պատմական առաքելությունից։

Ի դեպ, հասարակության մեջ շատերը Ձեզ հետ հույսեր էին կապում։ Մնայիք այստեղ, խոսեիք մարդկանց հետ, մնայիք նրանց կողքին, ապրեիք նրանց հոգսերով։ Իսկապես շատ դժվար է լքել հայրենիքը, երբ աչքիդ առաջ ձևավորվել է եռաբլուրը, իսկ պատերազմի օրերին մասնակցել եք Անվտանգության Խորհրդի նիստերին (ընդունելով անգամ, որ Ձեր լիազորությունները սահմանադրությամբ եղել են չնչին)։

Ի վերջո, բոլորս մի օր գնալու ենք այս աշխարհից՝ անկախ ունեցած կարողություններից, աշխարհի ազդեցիկների հետ ընկերությունից, Չարլզի և այլոց հետ ունեցած հարաբերություններից, քվանտային աշխարհի մասին աշխատություններից և այլն։

Չէ՞ որ Դուք, բացի անձնական դասեր քաղելուց, որպես նախագահ և որպես կրթված մարդ, պետք է պատասխանատվության դասեր տայիք հասարակությանը։ Հիմա ի՞նչ է ստացվում. դժվար պահին տուն-տեղ վաճառող - Գլենդել տեղափոխվողները, խեղդամահ արվող Արցախի հանդեպ անտարբեր զանգվածները, «մեր չենք կարող պետություն ունենալ» ասողները այդ նույն դասագրքի՞ց են իրենց դասերը սերտել։

Ամեն դեպքում Ձեզ առողջություն եմ մաղթում»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա