Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 11:30 23-12-2025

Ինքներդ Ձեզ մի խաբեք, որ Դուք մեջտեղում եք, Դուք էսօր մրոտ եք, էսօր սև եք․ Մեսրոպ Մանուկյան

Ելույթս ճշմարտության մասին է, կյանքում ինչ էլ անեք դուք, փորձեք լինել զորավոր, փորձեք լինել պինդ, մաքուր, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա, կամ դու ես քո քայլերի տերը, կամ տերին ես ծառայում, ու դուք այսօր ծառայում եք։ Այս մասին Երևանի ավագանու նիստում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցության անդամներին։

«1905 թվականին Իսահակյանը հայտնի գրության մեջ գրել էր, որ դժբախտաբար կյանքում երկու գույն կա՝ սևը ու սպիտակը, մոխրագույնը չկա։ Ու ինքներդ Ձեզ մի խաբեք, որ Դուք մեջտեղն եք, Դուք այսօր մրոտ եք, Դուք այսօր սև եք։

Հիմա տուրքերի արտոնությունների հետ կապված, էլի, հատուկ սև մրոտների համար։ Կարմիր գծերի հետ կապված ձեր քաղաքական բարոյականությունը որտե՞ղ է, գիտակցու՞մ եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցո՞ւմ եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել, նորմա՞լ է սա։

Այս նույն մարդկանց, որ ասում ենք՝ շինհրապարակների կահավորանքին պիտի հետևեն, այս մարդիկ այդ գործառույթը չեն անում։ Փոխարենը մտել են, տրանսպորտում ցույց էին տալիս լկտի պահվածք։

Նոր հասկացա՞ք, որ այդ փոշին ու կեղտը դրանք են հանում։ Նոր հասկացա՞ք, որ Թբիլիսյան խճուղում երեք հատ մեծ շինարար կա վարչական դատարանի կողքը, երեկ այնտեղ եմ եղել, խայտառակություն է։ 15 անգամ առնվազն քաղաքապետարանում բարձրացրել եմ այդ խնդիրը, գնացե՞լ եք հետևից։ Չէ, որովհետև դուխ չունեք գնալու, որովհետև այդ ընկերություններից ամեն երկրորդը աֆիլիացվում են ուղիղ ՔՊ-ի հետ»,–ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ