Ներքին 3 տարի առաջ - 19:00 23-06-2023

Տավրո՛ս, դու է՞լ էիր ինքնապաշտպանվում, որ կրակեցիր Փչանի Սուրոյի վրա

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը երեկ հանդիպել է Արագածավան գյուղի բնակիչների հետ, քննարկել նրանց հուզող հարցերը։

Գյուղացիներին հատկապես հետաքրքրել է, թե արդյոք հունիսի 7-ին իրենց համագյուղացի, 24-ամյա հիվանդ տղային ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյա Սուրեն Թորոսյանին աշխատանքից պատրաստվո՞ւմ են ազատել, թե՞ ոչ։

Արագածավանի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց հանդիպումից․

«Տավրոսը հիմնականում խոսեց ոռոգման ջրերից, համայնքային այլ խնդիրներից, անընդհատ փորձում էր այդ միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն տալուց խուսափել, բայց որ շատ պնդեցին, ասաց՝ ցախը դարձրել եք դուբինկա, գազն էլ՝ գրանատ։

Սափեյանի բնորոշմամբ՝ Փչանի Սուրոն ինքնապաշտպանվել է, դրա համար էլ այդ քայլին է գնացել։ Ասաց՝ ես իրավասու չեմ նրան աշխատանքից ազատել, գործով իրավապահներն են զբաղվում»։

Արագածավանի բնակիչներին զարմացրել է հատկապես այն, որ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին այսօր պաշտպանում է Տավրոս Սափեյանը, որը նախկինում շատ վատ հարաբերություններ է ունեցել նույն Սուրենի հետ։

«Թալինի, հատկապես Արագածավանի բնակիչները շատ լավ են հիշում 2019 թվականի նոյեմբերի 7-ի միջադեպը, երբ Քարակերտ գյուղում տեղակայված Թալինի ՋՕԸ-ի գրասենյակում Սափեյանները կրակել էին Սուրոյի ուղղությամբ, սա էլ գնացել, գրել էր Սափեյանների վրա։

Նույն Սուրոն, որտեղ նստում-կանգնում էր, պատմում էր, որ Տավրոսն է իր վրա կրակել, բայց նրա հորեղբայրն իր վրա վերցրեց, որ Տավրոսի կաշին փրկի։ Այդ ժամանակ Սափեյան եղբայրները Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ էին և պահանջում էին, որ իրենց կրտսեր եղբայրը նշանակվի Ջրայինի պետի տեղակալ։

Իհարկե հետո Սուրոյին վախացրին, ասացին՝ պետք է գրածդ հետ վերցնես, սա էլ այլ տարբերակ չուներ։

Հիմա հարց՝ Տավրո՛ս, դու է՞լ էիր ինքնապաշտպանվում, որ Ջրային կոմիտեում կրակեցիր Փչանի Սուրոյի վրա, ու փախար»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավորս Սափեյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին