Ուղիղ եթեր
Այն ժամանակ, երբ դու տառապում էիր, ես պակաս չէի տառապում. Վահան Տերյան և Սուսաննա Պախալովա
copy image url

Այն ժամանակ, երբ դու տառապում էիր, ես պակաս չէի տառապում. Վահան Տերյան և Սուսաննա Պախալովա

Մշակույթ 1 տարի առաջ - 12:08 06-12-2023
Հովհ. Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է Վահան Տերյանին նվիրված շարքը՝ գրելով. «Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Նա գիտեր, որ սիրային եռանկյունին քանդում է ոչ թե խանդը, հիստերիան, լացն ու վերջնագիրը, այլ սթափ հաշվարկած և ժամանակի փորձություն անցած քայլը` ամուսնու մտերմուհու հետ բարեկամության եզրեր գտնելը: Սա էր Սուսաննայի բարևների իմաստը: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում: Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան:1918-ին Սուսաննան 2-րդ երեխան է ունեցավ: Շուտով ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում, բոլշևիկյան թոհուբոհի մեջ և մեկնեց Ստավրոպոլ, որպեսզի բարեկամների օգնությանբ գոնե մի փոքր լավացնի սնունդը, որն այնքան անհրաժեշտ էր թոքախտով հիվանդ կնոջը, բացի այդ օդն այստեղ առավել նպաստավոր էր նաև փոքրիկի համար:

1918թվի հունվարի 26-ին Ստավրոպոլ ուղարկած նամակում Տերյանը գրում է կնոջը.
«Սիրելիս , ամբողջ ժամանակ , չնայած զբաղվածությանս , մտածում եմ քո և իմ Լյասկայի մասին (այսպես էին կոչում նրանց 2-րդ աղջկան): Պինդ մնա, խնդրում եմ չհուսալքվես և թևաթափ չլինես: Աստված տա, ամեն ինչ լավ կլինի….. Գրի՛ր ինձ, սարսափելի է, երբ ձեզնից լուր չեմ ունենում: Առողջ եղեք: Երկուսիդ էլ համբուրում եմ միլիոն անգամ: Քո և Լյասկայի Վահան»:

Վահանը իհարկե ուրախ էր , որ ընտանիքը Ստավրոպոլում ավելի ապահովված էր կնոջ ազգականների շնորհիվ , քան ինքը կարող էր դա անել: Այսպես նաև ավելի հարմար էր այն առումով, որ կարող էր անմնացորդ նվիրվել իր արվեստին և հեղափոխության գործին, ինչի ճշմարտացիությանը հավատում էր անկեղծորեն: Այդուհանդերձ, 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է, Կովկասը դեռ սպիտակների ձեռքին էր: Սուսաննային է առաջարկում , Ուկրաինայով Մոսկվա անցնել , դա միակ ճանապարհն էր, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, Սուսաննան հիվանդ էր, Սուսանննա դեպրեսիայի մեջ էր, Սուսաննան չէր զգում , որ իր թիկունքին ամուսին ունի: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան:

«Սիրելիս, իմ միտքը, տագնապները միայն քեզ են ուղղված: Իմ մասին մի մտածիր, մի անհանգստացիր: Ոչ մեկի հանդեպ ես այնքան մեղավոր չեմ, որքան՝ քո: Բայց պետք է ասեմ, որ այն ժամանակ, որ դու տառապում էիր, ես էլ պակաս չէի տառապում: Համբուրում եմ պինդ-պինդ» :

Ամենայն հավանակությամբ այս նամակին նախորդել էր Սուսաննայի կոշտ, մեղադրանքներով նամակը՝ ուղղված Տերյանին: «Ոչ մեկի հանդեպ ես այնքան մեղավոր չեմ զգում, որքան՝ քո: Բայց այն ժամանակ, երբ դու տառապում էիր, ես էլ պակաս չէի տառապում»: Ինչպե՞ս կարելի էր նման բան գրել կնոջը, ով 2 երեխա էր կորցրել, ով հիվանդ էր, ով փող չուներ բուժվելու, ով թքած ուներ հեղափոխության և բոլշևիզմի վրա, ով, չնայած երիտասարդ տարիքին, կորցրել էր երջանիկ կին լինելու երազը: Տղամարդիկ ինչպես չեն հասկանում, որ կանայք չեն ուզում իրենցից լսել , թե ինչպես են իրենք տառապում: Կանայք ուզում լսել. «Ես քո կողքին եմ, չմտածես, անհաջողությունները, դժբախտությունները, հիվանդությունները կանցնեն, մենք միասին կհաղթահարենք, չէ որ ես քեզ հետ եմ և սիրում եմ քեզ»։

Երբ Բրեստ Լիտովսկից Տերյանը մեկնեց Ստավրոպոլ, կնոջն այնտեղ չգտավ: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար` թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան….նա կքվել էր անձնական խնդրիների բեռի տակ և ինչ մեծ կարիք ուներ ջերմության ու հոգատարության: Բայց նա մենակ էր և այդ մենակությունից, կարծում էր, թե ամբողջ աշխարհն է դատարկ : Նրանք բաժանվեցին առանց միմյանց հրաժեշտ տալու:

Սուսաննան ևս անտանելի վիճակում էր: Անձնական կյանքի անհաջողությունները, երեխաների մահը, վշտերը կոտրել էին նրան: Այդ կինը, որ տիրապետում էր որոգայթներ լարելու արվեստին` դադար էր առել, բայց դա հարաբերական դադար էր: Նա դեռ շտկելու էր իր մեջքը և հիշեցնելու էր իր մասին: Բայց դա լինելու էր հետո, իսկ առայժմ նրա հոգում դատարկություն էր, սրտում ` անզգայություն և նա չէր ուզում տեսնել ոչ մեկին և չէր ուզում , որ որևէ մեկը իրեն տեսնի այդ վիճակում:

Սուսաննան հեռացել էր, ավելի ճիշտ` անէացել էր աշխարհից: Նա կրկին կհայտնվի , երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից` իրեն հատուկ ոճով՝ անտեսելով Տերյանի երկրորդ կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի և նրանց դստեր՝ Նվարդի գոյությունը: Ու նաև՝ կանացի հրապույրներն ի գործ դնելով, իր թակարդը կգցի ուրիշ տղամարդկանց, ինչպես մի ժամանակ՝ Տերյանին»։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը