Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 19:34 18-02-2024

Դու եկել էիր հին Ավարայրից, քո ձեռքերի մեջ թուրն էր Վարդանանց․ այսօր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրն է

«Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ»,- այսպես է ներկայացրել Ավետիք Իսահակյանը գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանին:

Այսօր Դեմիրճյանի ծննդյան օրն է։



Ավետիք Իսահակյանը, որ մտերիմ էր Դեմիրճյանի հետ, վերջինիս երիտասարդությունից մի հուշ է պատմում։

«1904 թվին,ամռանը, անցնում էի Ղարաքիլիսայով (Կիրովական), լսեցի, որ Պռոշյանը ընտանիքով այնտեղ է։ Գնացի մոտը և մի գիշեր հյուր եղա։ Բացի Պերճանուշից բոլոր զավակները հետն էին։ Դերենիկ Դեմիրճյանն էլ հյուր էր նրա մոտ։ Նաև մի օրիորդ էր ապրում նրա տանը, իր աղջիկների ընկերուհին։ Պոլսեցի էր և Եվրոպա պիտի մեկներ ուսանելու։

Պռոշյանը նկատել էր,որ Դերենիկը և պոլսուհին իրար հետևում են․․․

Շատ հուզիչ և միևնույն ժամանակ շատ զվարճալի էր Պռոշյանի հոգատար մտմտունքը նրանց հանդեպ։



-Ա՜յ տղա,- գաղտնաբար ասաց ինձ,- էս երեխեքը իրար վրա աչք ունեն։ Աղջիկն ուզում է գնա արտասահման, ով գիտե էնտեղ ինչ շան ու գիլու բաժին դառնա, ափսոս է։ Ես ուզում եմ միջամտեմ, բայց նրանք ինձանից քաշվում են, սրտերը չեն բանում։ Նրանց սերը պիտի գլուխ բերել, խեղճ են։ Դու կարաս, ընկեր տղա է, թե Դերենիկն է նազ անում` էդ գյադին համոզիր, թե աղջիկն է նազ անում` աղջկան համոզիր։

-Քյաչալը դեղ գիտենա, իրեն գլխին կանի,-պատասխանեցի ես ամենայն լրջությամբ։

Եվ երկար ժամանակ ծիծաղում էր իմ պատասխանի վրա»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին