copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:13 21-06-2023

Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ․ լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է

«Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ․ ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու»։ Ցավոք, լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը Ստամբուլ չհասավ։ Նա ընկավ 1992 թ․ հունիսի 21-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ և անմահացավ․․․

Այսօր ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է։

Արտասահմանցի մի լրագրող մի անգամ Լեոնիդ Ազգալդյանին հարցնում է, թե որ կուսակցությունն է նախընտրում։ Լեոնիդը ծնկի է գալիս, վերցնում մի բուռ հող և ասում, որ դա է իր կուսակցությունը․ հայ զինվորը չպետք է «գույն» ունենա։



Նրա համար ամեն ինչից վեր միայն մի երազանք կար՝ հայկական անկախ պետականությունը, և նրա ողջ կյանքը պայքար էր հանուն այդ երազանքի։ Նա կարող էր մեծանուն գիտնական դառնալ, բայց նախընտրեց խորագետ գիտնականի իր կարողությունները ռազմի դաշտում կիրառել։

Ազգալդյանը յուրօրինակ տաղանդի տեր մարդ էր։ Նա դարձավ Հայաստանի հաշվողական տեխնիկայի հիմնադիրներից և առաջին մասնագետներից մեկը։ Թեև գիտական աստիճան չուներ, սակայն Երևանի պետական համալսարանի Լազերային տեխնիկա գիտաարտադրական միավորման հաշվողական կենտրոնի բաժնի վարիչն էր։ Նրա գիտական ծրագրերը մնացին անավարտ․․․

Ազգալդյանն առաջիններից էր, որ հասկացավ՝ հրապարակների պայքարը պետք է մարտի դաշտում շարունակել և վերջակետել հենց մարտի դաշտում։ Վստահ էր՝ այն ազգը, որը կկորցնի Արցախը, կտապալվի․ սա միայն մի փոքր կտոր հողի պայքար չէ։



Կարո՞ղ էր որևէ մեկը թուլանալ, երբ առջևում իր օրինակելի հրամանատարն էր։ Թեև արդեն 49 տարեկան էր, բայց ամենուրեք առաջնագծում էր։ Իր զինվորի առջև խնդիր էր դրել․ նա չպիտի ծխեր կամ խմեր, իսկ եթե հանկարծ ասեր, որ եկել է Արցախի համար մեռնելու, երբեք տեղ չէր ունենա հրամանատարի ջոկատում․ նա իր խմբով եկել էր Արցախ՝ պայքարի համար։ Նրա համար իր զինվորը մեծագույն արժեք էր, և պատահական չէ, որ 27 գյուղ էր ազատագրել ընդամենը 6 կորստով։

Հունիսի 9-ին զոհվեց Վլադիմիր Բալայանը՝ Ազգալդյանի մարտական ընկերը։ Առաջին անգամ նրա աչքերում արցունքներ երևացին։ Թաղման ժամանակ ասել է՝ շուտով կհանդիպենք․․․

Այս հարվածին հաջորդեց մյուս ծանր հարվածը՝ Շահումյանի անկումը․․․



Ամենադժվարին, ճգնաժամային պահին զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը՝ առաջնորդը, որը հավանաբար կկարողանար կանգնեցնել թշնամում և կանխել աղետը։ Իրենց երկու տաղանդավոր հրամանատարներին կորցրած զորաջոկատն ստիպված էր նախանջել՝ սպառելով Մարտակերտը պահելու բոլոր հնարավորությունները։

Ազգալդյանն ասում էր. «Սա Հայաստան է և վե՛րջ…Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ո՛չ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած հայոց հողերը…»:

Նա իր երդումը հայոց հողին տվեց․․․

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
19:44 Կալանավորվել է Մասիվի զինկոմը. shamshyan.com
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
10:00 Սրբազան շարժումը արժեբանական առանցքի կարիք կունենա
23:17 Պենտագոնը հայտարարել է Ramstein ձևաչափով նոր հանդիպման մասին
00:08 Արցախահայությունը զրկված է Արցախի պատմությանն ու մշակույթին հաղորդակից լինելու իր իրավունքից