Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:21 20-06-2023

«Ամերիկագիտություն» ծրագրի առաջին շրջանավարտները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին հաջորդեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի հետ հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ԵՊՀ-ից։

Դեսպանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրի կարևորությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև վերհանել հետագա համագործակցության զարգացման ուղիները։

Հանդիպմանը ներկա էին նաև կրթական ծրագրի ղեկավար Վահագն Ագլյանը, ծրագրի շրջանակում դասավանդող ԵՊՀ դասախոսները, որոնք ներկայացրին կրթական ծրագրի առանձին բաղադրատարրեր, ինչպես նաև անդրադարձան ԱՄՆ-ի, ամերիկագիտության և առհասարակ հայ-ամերիկյան հարաբերությունների հանդեպ հետաքրքրվածությանը, որը տարեցտարի աճում է՝ կրթական ծրագրում ներգրավելով ավելի շատ ուսանողների։

Հանդիպման ավարտին հարցուպատասխանի միջոցով երկուստեք ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև շրջանավարտների կարիերայի և հետբուհական կրթության հեռանկարները։

Քրիստինա Քվինն այնուհետև հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ կրթական հաստատությունների և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում ուրվագծվեցին նոր կապերի հաստատման, հետազոտական ծրագրերի, ուսանողների փոխանակման ծրագրերի ու ակադեմիական համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղիները, որոնք անկասկած կխթանեն միջմշակութային փոխանակումն ու ակադեմիական գերազանցությունը:

ԵՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ երկու երկրների միջև կրթական կապերի ամրապնդման գործում ցուցաբերած մեծ հետաքրքրության համար:

Նշենք, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում՝ ներառյալ դասավանդողների կարգավիճակում ASU (School of Social Transformation) դասախոսական կազմի, ինչպես նաև Fulbright ծրագրերի ASU հետազոտողների և դասախոսների ներգրավումը։ Ավելին՝ կրթական ծրագրի դասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ծրագրի մեկնարկի նախաշեմին Արիզոնայի պետական համալսարանում անցել են վերապատրաստման հատուկ ծրագիր և մշակել «Ամերիկագիտություն» կրթական ծրագրում ընդգրկված դասընթացները։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ