Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 19-06-2023

ԱՄՆ-ն նախատեսում է խարխլել Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է 2024 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը խարխլել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Известия պարբերականը։

Լավրովը պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտելու արատավոր պրակտիկան շարունակվում է։ Նրա խոսքով՝ նման միջամտության ձևերը շատ բազմազան են՝ ներառյալ սպառնալիքները, շանտաժը, գունավոր հեղափոխությունների կազմակերպումը։

«Ուկրաինայում 2014 թվականին հաջողված արյունալի պետական հեղաշրջումը փորձեցին 6 տարի անց կրկնել Բելառուսում։ Չհաջողվեց»,- ասել է նա:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետի համոզմամբ՝ ամերիկյան իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու և փորձելու են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում՝ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։

«Նրանք ակնհայտորեն դրանով չեն սահմանափակվելու, նրանք բացահայտ նպատակ են դրել խարխլել ներքաղաքական կայունությունը մեր երկրում, հատկապես հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համատեքստում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը