Երևան +12°
Խոսք Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:27 19-06-2023

Հայերը 30 %-ի համար պատերազմ չեն սկսի․ Ադրբեջանի սանձարձակության հիմքում այս մեսիջն է

«Ադրբեջանը փորձելու է յուրաքանչյուր անգամ փոքր զիջումների գնով հասնել ռազմավարական նպատակների սպասարկման»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ խոսելով Ադրբեջանի վարած քաղաքականությունից։

Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանի պահանջները անընդհատ փոխվում են նորերով։

«Այդ պահանջներից մեկը Արցախի պետնախարարի հետ կապված խնդիրն էր, որը, ըստ էության, լուծվեց Ադրբեջանի սպասելիքներին համահունչ, և դրանից հետո Ադրբեջանի դիրքերը էլ ավելի կարծրացան»,- ասաց Պողոսյանը և ավելացրեց, որ հետագայում այդ պահանջները փոխվեցին, վերածվեցին վերաինտեգրման պահանջի։

Քաղաքագետը նշեց, որ այս պարագայում ,երբ Ադրբեջանը ավելին է ստացել, ավելիից ավելին էլ է ստացել, հիմա էլ շատ մեծ ախորժակ ունի և քանի դեռ չի հանդիպել մեր կողմից կարծր դիրքորոշման, կոշտ գործողությունների, ապա անընդհատ ձգելու է այս պրոցեսը, քանի որ Ադրբեջանի կողմից բանակցությունների ձգելը բերում է մաքսիմալիստական նպատակների սպասարկման։

Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի գործողություններին Հայաստանը չի ցանկանում արձագանքել, և մեզ մեր ռուս գործընկերները պարբերաբար հիշեցնում են Իշխանասարի, Սև լճի հետ կապված Հայաստանի դիրքորոշումները, որոնք իրականում մեսիջ են։

«Սա մեսիջ էր, որ մենք փոքր տարածքների համար պատերազմ չենք սկսելու, սա մեսիջ էր ոչ միայն մեր գործընկերների, այլև առաջին հերթին հենց Ադրբեջանի համար։ Դրանից հետո Ադրբեջանի բոլոր սանձարձակ գործողությունների հիմքում այս մեսիջն է, որ հայերը 30 տոկոսի համար պատերազմ չեն սկսի»։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը առհասարակ պատրաստ չէ պատերազմ սկսելու։ Քաղաքագետը նշեց, որ դա ունի օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներ։

«Օբյեկտիվ պատճառներից մեկը այն է, որ պարտված ղեկավարությունը մնացել է իշխանության, պարտված իշխանությունն էլ, ըստ էության, ունի պարտվածի հոգեբանական բարդույթ, իսկ պարտվածի հոգեբանական բարդույթ կրող իշխանությունը, անձը կամ անհատը, ունենալով նախկին փորձը, երբեք չի կարող գնալ այնպիսի քայլերի, որոնք մի կողմից կսպասարկեն պետության շահերը և մյուս կողմից նոր կոնֆրոնտացիա կառաջացնեն, և ստիպված կլինի վերապրել այն նախկին պարտությունը»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետը նշեց, որ իշխանության կողմից որպես օբյեկտիվ պատճառ նշվում է նաև Խաղաղության դարաշրջանի թեզը, որը կարծես թե դարձել է այս իշխանության բրենդը։ Պատերազմի չգնալու սյուբեկտիվ պատճառ քաղաքագետն առանձնացրեց այն, որ այս ամբողջ երեք տարիների ընթացքում չի կատարվել որևէ աշխատանք, որ երկիրը պատրաստ լինի պատերազմի։

«Ե՛վ օբյեկտիվ, և՛ սյուբեկտիվ պատճառները համադրելով՝ մենք կարող ենք միանշանակ պնդել, որ այս իշխանությունները պատրաստ չեն պատերազմի՝ հաղթելու նպատակով»։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը փորձում է այս ընթացքում իր համար վերցնել ռազմավարական նշանակության հենակետեր, որոնք բանակը վերականգնելու, կազդուրվելու դեպքում էլ հետագայում հնարավորություն չեն տա որևէ պատասխան գործողություն ձեռնարկել։

«Ադրբեջանի պատկերացումները խաղաղության մասին որևէ կերպ չեն շոշափում կենսունակ հայկական պետականության գաղափարը»,- ասաց նա։

Խոսելով հայկական դիվանագիտության թերացումներից՝ քաղաքագետն ասաց. «Նախ՝ մենք պետք է կազդուրենք մեր բանակը և ունենանք ուժ, մյուս կողմից պետք է դաշնակիցներ ձեռք բերել կամ ունեցած դաշնակիցների հետ հարթել կնճիռները և առնվազն դաշնակիցների շահերը բերել մեր շահերի դաշտ»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից՝ Պողոսյանը նկատեց. «Ցանկացած իշխանության փոփոխությունից հետո մենք տեսել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը կրել է փոփոխություն, դա կապված է եղել ոչ թե արտաքին դերակատարների և հանգամանաքների հետ, այև կապված է եղել այն հանգամանքի հետ, որ մենք ձևակերպված չենք ունեցել մեր ազգային տեսլականը և պետության գոյության իմաստը, և այս պարագայում, երբ դա մենք չենք արել, դժվար կլինի ասել, թե ինչպիսի արտաքին քաղաքականության ռազմավարություն պետք է մշակել, որը առհասարակ փոփոխություններ չէր կրի և բացառապես մոդեռնիզացվելով կմնար բոլոր իշխանությունների արտաքին կաղաքական նպատակը։ Եվ այս պարագայում, երբ մեր իշխանությանն է մի խումբ, որի համար արտաքին քաղաքականությունը միայն մայրաքաղաքից մայրաքաղաք վոյաժներ կազմակերպելն է, տրամաբանական չէ, որ նրանք կձևակերպեն այդ ռազմավարությունը, որը կլիներ պետության գոյության նպատակը վեր հանող»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին