Մամուլ 3 տարի առաջ - 07:56 14-06-2023

Հայկ Կոնջորյանը նոր մեքենա է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է գնել։

Կոնջորյանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացանք, որ նա մեքենան գնել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին 9 մլն դրամով։ Մինչ այդ պատգամավորն ուներ Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը հոկտեմբերի 1-ին վաճառել է 3 մլն դրամով։

Հետաքրքիր է, որ Հայկ Կոնջորյանի միակ եկամուտը, ըստ հայտարարագրի, նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարեկան կազմել է 7 մլն 868 հազար դրամ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի