Քիչ առաջ
Oragir.News-ին փոխանցեցին տեղեկություն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Գյումրիում խնջույքի է մասնակցել։ Գյումրիի «Իգիթ» ռեստորանում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գյումրի ՔՊ-ական փոխքաղաքապետ (ով նաև վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ազգականն է՝ մորաքրոջ թոռը) Վահագն Մկրտչյանի աղջկա տարեդարձին և կնունքի արարողությանը։
Նշենք նաև որ Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ բժիշկ է՝ ատամնաբույժ, մինչև 2021թ.-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունները զբաղվել է իր գործով։ Քաղաքում բիզնեսներ ունի և բավականին հաջողակ գործարարի համբավ։