copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:43 10-06-2023

Նկարագրվածը պարունակում է Կարեն Անդրեասյանը կողմից կատարված ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ

Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել նույն Դատարանի նախագահ, ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Մխիթար Պապոյանի հետ։

Այլ հարց է, որ Մխիթար Պապոյանի հետ աշխատելը մեծ պատիվ է յուրաքանչյուր նորմալ մարդու և իրավաբանի համար, իսկ ըստ նույն տեղեկատվության, իհարկե, Կարեն Անդրեասյանն արժանապատիվ դատավորներից ստացել է համաչափ պատասխան, սակայն նկարագրվածը պարունակում է նաև նրա կողմից կատարված ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ, հետևաբար՝ տեղեկատվությունն ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով։

Թեև չեմ բացառում, որ արդեն իսկ նախաձեռնված լինի քրեական վարույթ, քանի որ վերոգրյալ խայտառակության հերքումը կամ հաստատումն իրեն իրավական հռչակած պետության քրեական հետապնդման մարմինների համար մասնագիտական արժանապատվության խնդիր է»։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան