Ներքին 3 տարի առաջ - 22:12 07-06-2023

Էս «նեղ մաջալին» Թորոսյանը կարևոր հարցերը թողել, ընկել է մանրուքների հետևից

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մեքենաների լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է ՀՀ ներքին գործերի և ԱՆ նախարարներին։

Oragir.News-ի հետ զրույցում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը, խոսելով այդ դիմումների անհրաժեշտությունից, ասաց. «Ճանապարհների լուսավորությունը թույլ է, և այստեղ լույսերի պայքարը ոչ թե պետք է Եվրասիական միության կանոնակարգի դրույթներով արվի, այլ ուղղակի այդ այդ տեխնիկական շահագործման առումով պետք է համապատասխանի, այդ լույսերը վերև են գցում և բոլորին քոռացնում են, հիմա երբ որ մեքենաները գնում են տեխզննում անցնելու, տեխզննման կայանում անպայման լուսավորությունը ստուգում են, նայում են, որ այդ մեքենան լույսերը ներքև գցի, գումարած սրան մի հատ շատ կարևոր հանգամանք կա, սովորաբար ժամանակակից աշխարհում գործարանային թողարկման ժամանակ, և նաև տեխնիկական պահանջն այն է, որ աջ լուսարձակը նորմալ լուսավորում է, իսկ ձախի լուսավորությունը ավելի ցածր է լինում, դա գործարանային արվում է, որ մեքենաները, իրար հանդիպակած գալով, դիմացինին չկուրացնեն»,- ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ այս պահանջն է պետք բավարարել։

Խաչատուրովը նշեց, որ նման բողոքներ իրոք կան, քաղաքացիները լուսավորությունից բողոքում են, բայց այստեղ նուրբ և ճիշտ լուծում է պետք գտնել։

Խաչատուրովը նկատեց. «Հիմա պետությունը առնելու է, բոլորին ասի՝ այ քոնը գործարանային չէ, սկսի աջ ու ձախ տուգանել, դառնա խառնաշփոթ, այստեղ ճիշտը այն է, որ տեխնիկական զննությունը անցնելիս պետք է ուշադրություն դարձվի, օրենսդություն լինի, որ կասկածի դեպքում ոստիկանությունը իրավունք ունենա տանել տեխզննման՝ լուսավորության համապատասխանումը ստուգելու»,- ասաց Խաչատուրովը և կրկին ընդգծեց, որ այստեղ գլխավոր խնդիր այն է, թե ինչպես կտարվի դրա դեմ պայքարը։

Խոսելով եղած մյուս պահանջից՝ կապված դեղատուփերի պահանջի հետ՝ մեր զրուցակիցը հիշեց. «Վանո Սիրադեղյանի ժամանակ առավոտ զարթնեցին, ասացին՝ բոլոր մեքենաները պետք է կրակմարիչ ունենան, վերջում պարզվեց՝ Սիրադեղյանի բարեկամը ֆուռով կրակմարիչ էր բերել, ծախեցին, գնաց, այդ թեման էլ հետո սպառվեց։ Հիմա ցանկացած կանոնակարգում, եթե գրվում է՝ ուղղված է անվտանգությանը, հիմա ասենք՝ ինչ ասում ես, ասում են՝ բա իհարկե, պետք է հետևենք օրենքին, բայց պետք է առաջնայինը երկրորդայինից, երկրորդայինը երրորդայինից տարբերել»,- ասաց մեր զրուցակիցը։

Խաչատուրովը նկատեց, որ այս պահին շատ ավելի կարևոր խնդիրներ կան. «Հիմա՝ այս նեղ մաջալին, ո՛չ գծանշում կա, ո՛չ նորմալ ասֆալտ կա, ո՛չ մի բան չկա․ եկել են, ասում են դեղատուփ, որ ընկնեն փոսը, գան այդ դեղատուփով փրկեն»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան